Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 439, մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 35693 է


11:00 , 22 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 22-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 439 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 35693 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 149898:

Փաստացի այս պահին բուժվում է 10032 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 24766 անձ:

Ընդհանուր առմամբ, 895 պացիենտ մահացել է։