21:00 , 22 հուլիս, 2020Մեր հարևան Իրանը մահմեդական պետություն է, որտեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար հստակ կանոններ կան սահմանված: Բացի հիջաբից, որը փակում է գրեթե ողջ մարմինը, գոյություն ունի նաև մի աքսեսուար, որը ծածկում է դեմքը՝ անցքեր թողնելով միայն աչքերի համար: Այն կրում են բոլոր տարիքի կանայք: Աքսեսուսարն արտասովոր տեսք ունի և հիշեցնում է փակցված բեղեր:
Ըստ էթնոգրաֆների՝ Իրանի կանայք նման դիմակներ սկսել են կրել դեռ երկու դար առաջ՝ պորտուգալացիների հարձակման ժամանակ: Դա պատերազմական խորամանկություն էր. աքսեսուարը պետք է կանանց առավել դաժան և տղամարդկային տեսք տար, որպեսզի հարձակվողները կարծեին, թե քաղաքում տղամարդ պաշտպաններ շատ կան: Բացի դրանից՝ դիմակը դեմքն ու աչքերը հրաշալիորեն պաշտպանում է արևից և ավազից:
Անգլախոս աղբյուրներում աքսեսուարն անվանում են «բուրկա», որը նշանակում է տղամարդկանց համար նախատեսված երկար հագուստ: Իրանում դիմակն անվանում են չեշմբանդ կամ ռուբանդ:

Երբ լրանում է աղջկա 9 տարին, նրան առաջին անգամ նիքաբ են հագցնում, որը նա պարտավորվում է մշտապես կրել: Ավանդույթը տարածված է ոչ թե Իրանի ողջ տարածքում, այլ միայն հարավային հատվածում գտնվող Հորմոզգան մարզում:
Ամենապարզ նիքաբն իրենից ներկայացնում է ճակատի ժապավեն՝ ամուր նյութից պատրաստված ժապավեն, որը ֆիքսվում է ճակատին և ամրացվում: Բուրկան փակում է ոչ միայն դեմքը՝ բաց թողնելով միայն աչքերը, այլև ներքևի հատվածում բեղեր է հիշեցնում: Կա դիմակի մեկ այլ տարբերակ ևս, որը ծածկում է ողջ դեմքը:
Յուրաքանչյուր կին Իրանում իրավասու է զարդարելու իր նիքաբն այնպես, ինչպես կամենում է: Մշակութային ազդեցության ներքո ժամանակի ընթացքում աքսեսուարը մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Իրանցիները նիքաբը համարում են գեղեցիկ զարդարանք, որը լրացնում է կնոջ կերպարը:

Ի դեպ, բուրկան կարող է այն կրողի մասին շատ բան պատմել: Օրինակ՝ աղջիկները հիմնականում կրում են միայն սև կամ մուգ շագանակագույն նիքաբներ: Եթե աղջիկը պատրաստվում է շուտով ամուսնանալ, ապա կրում է նարնջագույն-ոսկեգույն բուրկա: Արդեն ամուսնացած կանայք կարմիր դիմակներ են կրում: Նիքաբը չի կարելի գնել խանութից, քանի որ այն կարվում է միայն հատուկ կտորից, որի պատրաստման համար հարկավոր է երեք օր: Նման աքսեսուարի արժեքը կազմում է 6$:
Ի տարբերություն հիջաբի, որոնք կանայք պարտավորվում են կրել, նիքաբը վերջին ժամանակներում համարվում է հագուստի առավել ազատ տարր, և այն ըստ հայեցողության են կանայք կրում: