Իլոն Մասկը լուսանկար է հրապարակել 2 ամսական որդու հետ


04:16 , 22 հուլիս, 2020

Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը լուսանկար է հրապարակել 2 ամսական որդու հետ: Այն հրապարակել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Երեխան դեռ չի կարողանում գդալը պահել»,- գրել է 49-ամյա Մասկը լուսանկարին կից:

Գրառումը գերմաներեն է:

Մասկն արդեն ունի 5 երեխա՝ նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից:

2018 թվականից Մասկը հանդիպում է կանադացի երգչուհի Գրայմսի հետ: Նրանք ծնողներ են դարձել մայիսի սկզբին։ Սա գործարարի վեցերորդ զավակն է և արտիստուհու առաջնեկը։ Մասկն ու Գրայմսը իրենց որդուն անվանել են X Æ a-12: