Շատ ցավալի է, որ Բլեյանի նման քաղաքացի կրթող մարդու հետ այսպես են վարվում


17:25 , 21 հուլիս, 2020

Ավագանու մի հատ այլանդակ անդամ կա է՝ Անի Խաչատրյան անուն-ազգանունով, այսօր թիվ 93 մանկապարտեզի բակից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կողքին կանգնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին անվանել է՝ «անդաստիարակ»։ Այո՛, այն Բլեյանի, որ սերունդ է կրթում։

Արդեն հասկանալի էր այդ աղջկա պահվածքից, որ իրեն ոչ ոք չի կրթել, կյանքում Բլեյանի գրքերից չի բացել, թե չէ չէր հայտարարի Բլեյանի նման կիրթ մարդուն անդաստիարակ։ Դեռ ավելին՝ գոռալով հայտարարում էր, որ ցավակցում է այն երեխաներին, ովքեր սովորում են այստեղ, ոտնահարելով 3000 ծնողների, ընտանիքների իրավունքներ, ովքեր ընտրել են կրթահամալիրը։

Իրենից հպարտ էդ անդաստիարակ աղջիկը գոռում էր, որ ինքը միայն թիվ 93 պարտեզի շահերն է պաշտպանելու, կրթահամալիրն իրան հետաքրքիր չի:

Զուտ ինձ մի հարց է հետաքրքրում․ փող են տալիս, հա՞, սրանց, որ սենց իրենք իրենց ոտնահարում են։

Հ.Գ. Շատ ցավալի է, որ Բլեյանի նման քաղաքացի կրթող մարդու հետ այսպես են վարվում։