Քանյե Ուեսթը հանդես է եկել նախընտրական քարոզարշավով և ելույթի ժամանակ լացել. ի՞նչ է պատահել հոլիվուդյան աստղին (Photo, Video)


22:30 , 21 հուլիս, 2020

Հանգստյան օրերին 43-ամյա Քանյե Ուեսթը հանդես եկավ իր առաջին նախագահական ելույթով: Ռեփերի ելույթը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում և հեռարձակվել է The Sun-ի YouTube-ի ալիքով: ԱՄՆ նախագահի թեկնածուն հանդիպմանը եկել է զրահաբաճկոնով, իսկ գլխի ետևում գրված էր 2020:

Իր խոսքը Քանյեն սկսել է ԱՄՆ-ի խնդիրներով: Ուեսթը հայտարարել է, որ ժողովրդավարներին բացարձակ չի հետաքրքրում սևամորթների ճակատագիրը և ասաց, որ այս հարցին լուծում կարող են տալ միայն Աստծուն հետևելով: Հետո սկսել է խոսել աբորտների մասին: Քանյեն հիշեց, թե ինքը ինչ հրաշքով է այս աշխարհ եկել. նրա հայրը դեմ էր նրա ծնվելուն, սակայն մայրը որոշեց պահել և ծննդաբերել նրան: 

- Իմ մայրը փրկել է իմ կյանքը, իսկ հայրս չէր ցանկանում, որ ես ծնվեի: Չէր լինի Քանյե Ուեսթ, քանի որ հայրս շատ զբաղված էր երեխա ունենալու համար: 

Նախագահի թեկնածուն նշեց, որ ինքն էլ իր հոր նման համոզում էր Քիմին աբորտ անել իրենց առաջնեկին: Երգիչը խոստովանում է, որ այդ ժամանակ նա կարիերայով էր զբաղված և երեխաներ ունենալու մասին չէր էլ մտածում:

- Աստվածաշնչում ասվում է, որ սպանել չի կարելի: Հիշում եմ, թե ինչպես ընկերուհիս զանգահարեց և լացելով ասաց, որ հղի է: Այդ ժամանակ ինձ նվիրել էի երաժշտությանը և աշխատանքին: Հղիության 2-3 ամսվա ընթացքում մտածում էի, որ պետք է ազատվել երեխայից: Նա նույնիսկ պատրաստի հաբեր ուներ: Այդ ժամանակ ես Փարիզում էի ու համակարգչով գործ էին անում, երբ էկրանը դարձավ սև ու սպիտակ, հասկացա, որ դա նշան է: Զանգեցի Քիմին, և նա ասաց, որ որոշել է պահել երեխային, ես էլ համաձայնեցի: 

Վերջում Ուեսթը ավելացրեց, որ այս ելույթից հետո, եթե Քիմը ցանկանա ամուսնալուծվել, միևնույն է, նա շնորհակալ է, որ այս աշխարհին նվիրել է Նորթին, երբ ինքը վստահ չէր երեխա ունենալու հարցում: 

Հիշեցնեմ, որ Քիմն ու Ուեսթը դաստիարակում են 4 երեխայի՝ 7-ամյա Նորթին, 4-ամյա Սեյնթին, 2 տարեկան Չիկագոյին և 1 տարեկան Փսալմին: