Եղիսաբեթ թագուհու թոռնուհու գաղտնի ամուսնությունը. ո՞ւմ հետ է ամուսնացել արքայադուստր Բեատրիսը (Photo)


19:30 , 21 հուլիս, 2020

Հուլիսի 17-ին Վինձորյան պալատում տեղի է ունեցել բրիտանիայի թագուհու թոռնուհու հարսանիքը: Արքայադուստրը ամուսնացել է Լոնդոնում հաստատված գործարարի հետ, ով իտալական ծագում ունի: Ի՞նչ է հայտնի թագավորական ընտանիքի նոր անդամի մասին:

Նրանց ամուսնությունը պետք է տեղի ունենար դեռևս մայիս ամսին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգեցին: Փեսացուն և հարսնացուն որոշեցին հրաժարվել ճոխ հարսանիքից, փոխարենը կազմակերպեցին փոքրիկ հարսանիք՝ հարազատների մասնակցությամբ:

 

Ասում են, որ հարսանիքի ժամանակ խիստ պահպանվել են սոցիալական հեռավորության կանոնները: Հարսանիքին ներկա են եղել փեսացուի և հարսնացուի ծնողները և հարսնացուի տատիկն ու պապիկը: Արգելքներից հետո զույգը պլանավորում է հսկայական տոնախմբություն կազմակերպել, քանի որ նրանց ընկերների և հարազատների մեծամասնությունը չի մասնակցել այս արարողությանը: 
Էդոարդոյի անձնական կյանքն ու հանդիպումը Բեատրիսի հետ

Արքայադուստր Բեատրիսն ու Էդոարդո Մոցին նշանադրության մասին հայտարարել են 2019 թվականի սեպտեմբերին: Էդոարդոն արքայադստերը առաջարկություն է արել Իտալիայում ռոմանտիկ հանգստի ժամանակ: Փեսացուն աղջկան նվիրել է թանկարժեք մատանի, որը պատրաստել է Shaun Leane բրենդը: Մատանու արժեքը $100 000 է, իսկ դիզայնը արել է Էդոարդոն:


Մինչ Բեատրիսի հետ հարաբերությունները Մապելի Մոցին հանդիպել է Դարա Հունգի հետ, ով 2016 թվականին նրան տղա է պարգևե: Հիմա տղան ապրում է մոր հետ: Զույգը բաժանվել է 2017 թվականին, իսկ մեկ տարի անց Էդոարդոն սկսել է հանդիպել Բեատրիսի հետ: Նրանք առաջին անգամ հանրության առջև դուրս են եկել 2019 թվականի մարտին: Այսինքն՝ զույգը շատ վաղուց է ծանոթ եղել. Բեատրիսի մայրը՝ Սառա Ֆերգյուսոնը, երկար ժամանակ աշխատել է Էդոարդոյի հոր ընկերությունում: Այդտեղից էլ սկսվել է զույգի ծանոթությունը: