Հակառակորդը սահմանի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմը խախտել է 17 անգամ՝ արձակելով 183 կրակոց․ ՊՆ խոսնակ


09:16 , 21 հուլիս, 2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:

Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ընդհանուր` 2 անգամ։

Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ընդհանուր` 9 անգամ:

Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ ընդհանուր` 6 անգամ:

ՀՀ ԶՈւ-ն պահպանում է զսպվածություն և արձագանքում է միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։