Մ․Սիմոնյանի կարծիքը լիովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը


21:08 , 20 հուլիս, 2020

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Սիմոնյանի ՀԱՊԿ քարտուղարության ֆեյսբուքյան էջում հղման տեղադրումը տեխնիկական սխալի պատճառով էր, և գրառումը անհապաղ ջնջվել է։ Այս մասին նշված է ՀԱՊԿ ֆեյսբուքյան էջում։ 

«Միևնույն ժամանակ, մենք կցանկանայինք նշել, որ գրառման հեղինակի կարծիքը լիովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը, ինչը ասված էր ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրված քարտուղարության համապատասխան մեկնաբանությունում»: