Ես հետում եմ պարետի ամբախ-զամբախ որոշումներին ու որպես տուգանքի մատերիալ՝ նաև պահանջում, որ խելքի գաք․ բաց տարածքում դիմակ կրելը օգուտ չի տալիս


16:29 , 20 հուլիս, 2020

Ես դեմ չեմ պարետի որոշումներին, եթե կարծում են, որ պետք ա դիմակ կրվի վարակի շղթան կոտրելու համար, ոչ մի խնդիր, կկրեմ: Բայց տղերք, հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելը հունիսի 5-ից ուժի մեջ ա, 95%-ը դնում ա, բայց վարակի շղթան տենց էլ չի կոտրվում:

Ասում եմ՝ կարո՞ղ ա վերանայեք ձեր մոտեցումները, ու էս անաստված շոգին որոշեք, որ պարտադիր դիմակի չաշխատող տարբերակը ժամանակավորապես դադարեցնեք: Պարտադրում, ստիպում, տուգանում ու ասֆալտին եք փռում մի բանի համար, որը կարծես թե ոչ մի օգուտ չի տալիս:

Մի տեղ էլ Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունը կարդացի, որտեղ ասվում էր․ «Խոսել եմ ԱՀԿ-ի պատասխանատուների հետ․ բաց տարածքում եւ էս շոգին դիմակ կրելն անթույլատրելի է»:

Ես հետում եմ ձեր ամեն ամբախ-զամբախ որոշումներին ու որպես տուգանքի մատերիալ՝ նաև պահանջում, որ խելքի գաք: