Մահացել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը


15:59 , 20 հուլիս, 2020

Խորը ցավով հայտնում ենք, որ հուլիսի 20-ին 64 տարեկան հասակում կյանքից հեռացավ փորձառու մասնագետ, պատասխանատու աշխատակից և գործի նվիրյալ ՀՀ ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետ Ռաֆայել Սանդոյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Նա կարևոր ներդրում է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ:

ՊԵԿ անձնակազմը ցավակցություն է հայտնում Ռաֆայել Սանդոյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։