40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է


15:52 , 20 հուլիս, 2020

Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում, որպես կանոն, շոգ է լինում, իսկ այսօր շատ-շատ շոգ է:

Բաց տարածքում դիմակ կրելն ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է:

Թթվածնի մուտքը օրգանիզմ սահմանափակելը կարող է շատ ավելի ծանր վնաս հասցնել մարդու օրգանիզմին, քան կորոնավիրուսը, էլ չեմ խոսում մնացած վտանգավոր հետևանքների մասին:

Վերացրե՛ք դիմակները բաց տարածքում կրելու որոշումը, փրկե՛ք կյանքեր...