Ադրբեջանում ծառայողական առաջադրանք կատարելու ժամանակ գնդապետ է մահացել


12:33 , 20 հուլիս, 2020

Politik.am-ը գրում է․

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի բաժնի հաղորդմամբ, հուլիսի 20-ին, ժամը 08:00-ի սահմաններում ծառայողական առաջադրանք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել Պետական սահմանային ծառայության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Վթարի հետևանքով մահացել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Շահին Միրզոևը։