Մի քանի հասցեներում ռումբի տեղադրման մասին ահազանգեր են ստացվել


11:49 , 20 հուլիս, 2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում և «Վիգառո» խանութ սրահում ռումբ է տեղադրված։

ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: