Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 34981 է


11:03 , 20 հուլիս, 2020

Հայաստանում հուլիսի 20-ին նոր կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 34981 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 147108:

Փաստացի այս պահին բուժվում է 10620 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 23502 անձ:

Ընդհանուր առմամբ, 641 պացիենտ մահացել է։