Ծայրահեղությունից ծայրահեղություն. ի՞նչ կարելի է գնել 1 դոլարով տարբեր երկրներում


21:00 , 20 հուլիս, 2020

Այսօր 1 դոլարով ընդամենը մեկ փոքրիկ շոկոլադե սալիկ է հնարավոր գնել: Սակայն աշխարհում գոյություն ունեն պետություններ, որտեղ այս փոքրիկ գումարը կարող է լիարժեք կերակրել մարդուն կամ անգամ մարդկանց:

Հնդկաստան

Ըստ գիտնականների կանխատեսումների՝ մի օր Հնդկաստանը կդառնա գերտերություն, սակայն այսօր պետության եկամուտները, ինչպես և նախկինում, շարունակում են շատ ցածր մնալ: Բնակչի միջին եկամուտը մեկ տարում կազմում է ոչ ավելի, քան 600 դոլար:

Այսպես, Հնդկաստանում 1 դոլարով հնարավոր է փողոցային սննդի կետերից մեկում երկու անգամ լիարժեք սնվել: Այնտեղ մեկ բաժակ համեմունքներով թեյը արժի 3 ցենտ կամ 2 հնդկական ռուփի, ինչը նշանակում է, որ 1 դոլարով հնարավոր է գնել 33 բաժակ համեղ թեյ:

Իտալիա

Իտալիայի առանձին շրջաններում գնորդներին առաջարկում են բրնձե գնդիկներ, որի մեկ հատն արժե 1 դոլար: Ապենինյան թերակղզում այս գումարով հնարավոր է գնել մի շիշ ոչ թանկաժեք գինի, մեկ կգ սպագետի, 6 շիշ հանքային ջուր: Բացի դրանից՝ հնարավոր է ձեռք բերել նաև Իբուպրոֆեն, որը գլխացավի հրաշալի դեղ է և օգնում է ոչ թանկարժեք գինի խմելուց հետո։

Կոլումբիա

Կոլումբիայի հյուրերը 1 դոլարով կարող են գնել որակյալ սուրճ և երկու թարմ թխվածքաբլիթ: Հարկ է նշել, որ երկրում ամենաէժանագին սուրճի համար հարկավոր է վճարել ընդամենը 10 ցենտ:

Բրազիլիա

Բրազիլիան հայտնի է ուտեստներով, որոնք տեղացիները պատրաստում են տնային պայմաններում կամ սեփական ֆերմաներում: Տնային արտադրությունը չի հարկվում, ինչն էլ այն բավականին մատչելի է դարձնում: Ընդհանուր առմամբ Բրազիլիայում 1 դոլարով հնարավոր է գնել կես խնձոր կամ 2 բաժակ հայտնի բրազիլական սուրճ, ինչն ավելի լավ է, քան ոչինչը:

Վիետնամ

Եթե Ձեր բյուջեն այնքան էլ մեծ չէ, ապա խորհուրդ է տրվում այցելել Վիետնամ: Իրենց զբոսաշրջիկներին տեղացիները ուտեստների լայն ընտրանի են առաջարկում, որոնք չեն գերազանցում 1 դոլարը: Մեկ դոլարով Վիետնամում հնարավոր է գնել 1,5 կգ բրինձ, 40 լորի ձու, 2 շիշ սառը գարեջուր, 2 բաժակ կաթով սուրճ, վիետնամական հայտնի Ֆո ապուր, 250 գ շաքարով կոճապղպեղ, 7 լ խմելու ջուր, 1-2 պարբերական, ավանդական գլխարկ, DVD սկավառակ, 3 զույգ տեղական սանդալներ, 1,25 լ վառելանյութ և այլն: