Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը


17:10 , 24 հուլիս, 2013

Ինչպե՞ս կարդալ ԱստվածաշունչըCrossnews.am-ը գրում է.

Փորձիր յուրաքանչյուր օր գոնե քառորդ ժամ Աստծուն ժամանակ տրամադրել: Յուրաքանչյուր օրն ունի 96 քառորդ ժամ (15 րոպե), դրանցից մեկը տրամադրիր Սուրբ Գրքին: Կարճ ժամանակ անց դու կարիք կունենաս քառորդ ժամից ավելիի:

Կարևոր չէ, թե օրվա որ ժամն ես ընտրում ընթերցանության համար, սակայն վաղ առավոտյան միտքն ավելի ընկալունակ է:

Աստվածաշունչը կարդա ուշադիր, առանց շտապելու: Կարդա` յուրաքանչյուր Խոսքի վրա խորհելով:

Ընթերցելիս աղոթիր Աստծուն, որ Նա լուսավորի քո միտքը: Հիշի՛ր, որ Աստվածաշունչը ոչ ոք չի կարող բացատրել այնպես, ինչպես հենց Ինքը` Հեղինակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ