Գիշերը այրվում էր Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (Video)


08:38 , 20 հուլիս, 2020

Գյումուշի հիդրոէլեկտրակայանը Սևան-Հրազդան կասկադի երրորդ, ամենահզոր կայանն է։

Գյումուշի հէկն ունի 214 հազար կիլովատ կարողություն։ Քանաքեռգէսից հզոր է երկու անգամ, իսկ Ձորագէսից՝ 10 անգամ։

Մինչև Գյումուշի կառուցումը Սևանա լճից բաց թողնված ջրերը օգտագործվում էին 25 տոկոսով, իսկ նրանից հետո սկսեցին օգտագործվել 55 տոկոսով։

ՖԲ օգտատեր Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է այրվում Սևան-Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանը։