Հուլիսի 19-21-ը Հայաստանի մի շարք մարզերում եւ Երեւանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն


15:18 , 19 հուլիս, 2020

Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն: 

Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39  +41 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։