Այս փուլում շատ կարևոր է դաշնակից երկրների, մեր տարածաշրջանում ներկայացված խաղացողների, կառույցների հետ մեծ աշխատանքը


13:06 , 19 հուլիս, 2020

Ռազմաքաղաքական իրադրության այս հանգրվանում դադար է, որը մեզ հնարավորություն է տալիս արագ վերլուծելու, ամփոփելու Տավուշում և ընդհանրապես մեր շուրջ տեղի ունեցածն ու տեղի ունեցողը, հասկանալ, թե ինչ ներքին ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք համախմբել և ուղղել բոլոր ճակատներում տարվող «մարտերին»:

Այս փուլում շատ կարևոր է դաշնակից երկրների, մեր տարածաշրջանում ներկայացված խաղացողների, կառույցների հետ մեծ աշխատանքը՝ մեր գործողությունները ընկալելի դարձնելու և Թուրքիա-Ադրբեջան տանդեմի սպառնալիքները նվազագույնին հասցնելու համար: