Մաշտոցի պուրակում պեմզաբլոկից պատ են շարում, բետոնից հատակ են սարքել նոր սրճարանի համար, ու ոչ մի ակտիվիստ չկա․ Հայկո ջան, սիրուն չի (Photo)


00:07 , 19 հուլիս, 2020

Մաշտոցի (Միսաք Մանուշյանի) պուրակում, նախկին Մետելիցա սրճարանի երկաթյա կոնստրուկիցաների տեղում հավեսով շինարարական աշխատանքներ ա գնում, պատ են շարում պեմզաբլոկից, բետոնից հատակ են սարքել, տարածքում էլ ոչ մի իրան կոտորող ակտիվիստ չկար, երևի ավագանու նիստի էին կամ ԱԺ-ում․․․
Հայկո ջան, սիրուն չի
Հ․գ․ Ի դեպ, էն կողքի անցումը 2 տարի ա սարքում եք, չպրծա՞ք: