Ուղղակի հիանալ կարելի է եղածը վերացնելու, հետո լուրջ դեմքով այդ նույն բանի անհրաժեշտության մասին խոսելու ունակությամբ


22:19 , 18 հուլիս, 2020

Փաշինյանը՝ ՊՆ-ում․ "Պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի":

Ուղղակի հիանալ կարելի է եղածը վերացնելու, հետո լուրջ դեմքով այդ նույն բանի անհրաժեշտության մասին խոսելու ունակությամբ։

Պատահական չէր, որ հենց 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո էր հաջողվել ստիպել Ադրբեջանին, որ համաձայնություն տա Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին, որոնք հենց այդ մոնիթորինգային միջազգային համակարգի, կամ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին էին։ Բայց հետո եկավ Փաշինյանը, ձեռք բերեց Դուշանբեի պայմանավորվածությունները, Ալիևն էլ խոստացավ պահել հրադադարն ու աստիճանաբար օրակարգից հանեց այդ պայմանավորվածությունները։

Իսկ հիմա ստիպված ենք լինելու ամեն ինչ սկսել նորից։