Շաբաթվա կտրվածքով արցախա-ադրբեջական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կտրուկ մեծացել են:
Սա պարզորոշ նկատելի է պաշտպանության բանակի՝ ամեն շաբաթ հրապարակվող ցուցանիշների մասին հրապարակվող պաշտոնական հաղորդագրությունից:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ընդհանուր առմամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 կրակոց:
Նախորդ շաբաթվա ցուցանիշը գերազանցվել է 4 անգամ, այս տարվա շաբաթական միջին ցուցանիշը մոտ 5 անգամ: