19:51 , 18 հուլիս, 2020Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 600 000-ը: Ըստ worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալների՝ հուլիսի 18-ի դրությամբ հիվանդությունից մահացածների թիվը հասել է 600 457-ի:
Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ 142 092 մարդ է մահացել: ԱՄՆ-ին հաջորդում են Բրազիլիան (77 964), Մեծ Բրիտանիան (45 233), Մեքսիկան (38 310), Իտալիան (35 028), Ֆրանսիան (30 152), Իսպանիան (28 420):
Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ, Բրազիլիան և Հնդկաստանը, որտեղ միլիոնից ավել դեպքեր են հայտնաբերվել:
Մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել նաև Ռուսաստանում, Պերուում, Հարավային Աֆրիկայում, Մեքսիկայում, Չիլիում, Իսպանիայում:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին