«Տիտանիկ» նավում հայտնաբերված 15 զարմանալի գանձ


16:51 , 24 հուլիս, 2013

1916թ.-ի հուլիսի 3-ին (97 տարի առաջ) տեղի է ունեցել «Տիտանիկ» շոգենավի նավաբեկության հարցով դատավարությունը: Այս հայտնի նավի խորտակումը դարձել է պատմության մեջ ամենամասշտաբային նավաբեկություններից մեկը: Տիտանիկը խորտակվել է իր առաջին իսկ ճանապարհորդության ժամանակ` 1912թ.-ին` ապրիլի 14-ի, լույս 15-ի գիշերը: Նավի վրա եղել է 2208 մարդ: Ողջ է մնացել միայն 704-ը:  

Դատավարության արդյունքում հաստատվել էր, որ նավը խորտակվել է սառցաբեկորի հետ բախման արդյունքում՝ սահմանված արագությունը խախտելու պատճառով: Գործը փակվեց, բայց կասկածները և բազմաթիվ հարցեր` կապված այսպիսի անխորտակելի նավի նավաբեկության հետ, դեռ շարունակում էին մտահոգել:   

Այս հարցերի պատասխանները գտնվեցին 1980-ական թվականներին, երբ ծովագնաց Ռոբերտ Բալլարդը գտավ նավի մասնիկները և հայտնաբերեց, որ իրականում շոգենավը մինչև խորտակվելը բաժանվել էր երկու մասի:

 Сокровища, поднятые с Титаника  фото 1

Երբ նավի որոշ մասեր հանվեցին ջրի տակից, գիտնականները առաջ քաշեցին մի փաստարկ, ըստ որի` «Տիտանիկը» կառուցվել էր ցածրորակ պողպատից: Բայց այդ կասկածները չհաստատվեցին: Ցածրորակ են եղել ամրակները, մետաղական կապոցները, որոնք կապում էին իրար «Տիտանիկի» տախտակամածները:   

Եթե «Տիտանիկի» վրա դրված բոլոր ամրակները պատրաստված լինեին բարձորակ պողպատից, ապա 99%-ով հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից:

 Сокровища, поднятые с Титаника  фото 2

Ահա այսպես է բացահայտվել «Տիտանիկի» խորտակման գլխավոր գաղտնիքը: Բայց նավն իր հետ օվկիանոսի հատակ էր տարել ոչ միայն այս գաղտնիքը: Բացի նավի մնացորդներից` սուզորդներն օվկիանոսի հատակից մի շարք իրեր գտան, որոնք դարձան հանրության սեփականությունը, իսկ ավելի ուշ վաճառվեցին աճուրդի ժամանակ: 

 

Իլյումինատոր «Տիտանիկից» 

1

Ճենապակյա բաժակ առաջին դասի ուղևորի համար  

1

Ճենապակի՝ երրորդ դասի ուղևորների և անձնակազմի համար 

1

Ճենապակի՝ առաջին դասի ուղևորի համար 

1

«Տիտանիկի» տախտակամածի ջահը

1

Ուղևորներից մեկի ադամանդյա մատանին

1 

Լոգոմետր՝ «Տիտանիկի» արագությունը  չափելու համար

1

Նավի հեռագրող սարքը

1

Առաջին դասի ուղևորի գործած ոսկե դրամապանակ 

1

Հեռադիտակ նավապետի կամրջակից

1

Ճարմանդների հավաքածու 

1

Ոսկե գդալ  

1

Երկրորդ դասի տոմս

1 

Լամպ առաջին դասի սրահից

1

Ոսկե թևնոց ադամանդներով` «Էմի» անունով   

1