Եթե հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա պետք է հետևեն համապատասխան քայլեր


14:45 , 18 հուլիս, 2020

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։

Սակայն սա չպետք է անհետևանք մնա։

Նոր զրուցեցի ՀՀ տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։

ՏՄՊՊՀ-ն ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։

Հ.Գ. Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին։