Վարակի տարածումն աշխարհում արագանում է, նույնիսկ կայունացման մասին դեռ չի կարելի խոսել


13:18 , 18 հուլիս, 2020

Ըստ ԱՀԿ-ի՝ երեկ համաշխարհային հակառեկորդ է գրանցվել՝ 237 743 գրանցված վարակակիր՝ մեկ օրում։

14 մլն թիվն էլ երեկ անցավ աշխարհը։ Այսինքն՝ վարակի տարածումն աշխարհում արագանում է, նույնիսկ կայունացման մասին դեռ չի կարելի խոսել։

Ասածս ինչ է․ զգոնությունը չկորցնենք, որովհետև մենք, ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների, նաև պատերազմի խնդիր ունենք... Այսինքն՝ մեր ռիսկերն ավելի շատ են, ըստ այդմ, գոնե համաճարակի հարցը պետք է հնարավորինս արագ լուծել, գոնե այդ մի պրոբլեմից պրծնենք։