Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար
13:01 , 18 հուլիս, 2020
Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆոուրլաս. «Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` ոտնձգություն գործելով քաղաքացիական բնակչության նկատմամբ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ։
Որպես Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավար` ես արդեն ձեռնարկել եմ հրատապ քայլեր»: