Ադամանդե պարադոքս. ինչու՞ գիտնականներն այդքան քիչ բան գիտեն ադամանդների մասին և ովքե՞ր են ղեկավարում դրանց շրջանառությունը


20:30 , 18 հուլիս, 2020

Քիմբերլիտային խողովակները յուրօրինակ աշխարհագրական տեղանքներ են, որոնք չափազանց բարդ է հայտնաբերելը : Դրանցում ի հյատ են գալիս ադամանդները՝ գիտության կողմից չբացատրված կազմավորումներ, որոնք արտաքնապես փխրուն են երևում, սակայն կոշտ են և շատ գեղեցիկ : Դրանց կազմավորման գործընթացը աշխարհի բոլոր գիտնականների վեճի առարկան է համարվում : Որքան շատ նոր ինֆորմացիա են ստանում գիտնականները, այնքան շատ հարցեր են նրանց մոտ առաջանում : Այնուամենայնիվ, հայտնի է, որ դրանք պարզապես ոսկերչական զարդերի համար նախատեսված քարիկներ չեն :

Գիտնականները կարծում են, որ քիմբերլիտային խողովակները հնում հանգած հրաբուխներ են : Դրանք ուղղահայաց կազմավորումներ են, որոնք ընկղմվում են խորը հողի մեջ : Չնայած նրան, որ հայտնաբերված բոլոր խողովակները ուսումնասիրվում են վաղուց, հարցեր դեռևս շատ կան : Առաջին, ինչու՞ են դրանք գտնվում բացառապես հին պլատֆորմների վրա, որոնք Երկրի ընդերքի ամենաուժեղ և ամենակայուն հատվածներն են : Երկրորդ, ինչու՞ են խողովակները դուրս գալիս հենց ամենահզոր, գրեթե 50 կմ հաստություն ունեցող հողից, այլ ոչ այն տարածքներից, որտեղ անտառային սալիկների հաստությունը կազմում է 10 կմ : Այս հարցերի պատասխանները եկրաբանները դեռևս չունեն :

Արդյունահանված ադամանդների շրջանառությունը ողջ աշխարհում ղեկավարում է «ադամանդների կորպորացիան» : Նեղ շրջանակներում կազմակերպությունը կոչվում է ադամանդի սինդիկատ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Անգլիայի մայրաքաղաքում : Հենց այնտեղ են հասնում բորձրագույն որակ ունեցող քարերը և բաժանվում տեսակների ու խմբերի : Քարերի միայն փոքր մասն է հասնում բաց շուկա, քանի որ մեծ մասը նախապես գնում են հստակ որոշված մի քանի ընկերություններ :