Ինչպես ձևական պայքար են մղում կորոնավիրուսի դեմ, նույն ձևականությամբ էլ խոսում են պետության անվտանգության մասին


23:00 , 17 հուլիս, 2020

Հերոսները նահատակվում են այնտեղ, Տավուշում, թշնամու դեմ կենաց մահու պայքար մղելով, ամեն վայրկյան ապացուցելով, որ սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն հայկականության, հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության ու ապահով ապագայի, իսկ իշխանական քարոզչամեքենան՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ (Աշոտիկին ու Մարիամիկին էլ չմոռանանք), անդադար սղոցում են ուղեղներս, որ մենք պետք է պայքարենք հանուն խաղաղության։ Հասկանու՞մ եք, սրանք չգիտեն ինչ բան է հայրենիքն ու ինչ է նշանակում այն։ Սրանց համար կարևորն իրենց ձևական խաղաղասիրությունն է։ Ինչպես ձևական պայքար են մղում կորոնավիրուսի դեմ, նույն ձևականությամբ էլ խոսում են պետության անվտանգության մասին։ Չնայած, ինչի՞ ենք զարմանում։ Նիկոլը կարող է Ալիևին կիրթ անվանել, Նիկոլը կարող է Տավուշում ադրբեջանցիների սկսած սադրանքներն արդարացնելու փորձեր անել, իսկ իր կինն ու երեխաները չե՞ն կարող թշնամուն ձեռնտու քարոզչական գիծ բռնել։ Չէ, չեմ զարմանում։