Հուլիսի 16-ի դրությամբ դադարեցվել է 4574 կազմակերպության գործունեություն


19:09 , 17 հուլիս, 2020

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 16-ի  դրությամբ կայացվել է  4574  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին տեղեկացնում է Հհ կառավարությունը։ Նույն օրվա դրությամբ իրականացվել է  51730 ստուգում, որից միայն  673-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։