Թուրքիայում շարունակում են Հայաստանին «ագրեսոր» կոչելու և ուղիղ սպառնալիքներ հնչեցնելու շքերթը


14:04 , 17 հուլիս, 2020

Թուրքիայում շարունակում են Հայաստանին «ագրեսոր» կոչելու և ուղիղ սպառնալիքներ հնչեցնելու շքերթը։ Երեկ երեկոյան Հայաստանին դատապարտող և Ադրբեջանին զորակցություն հայտնող հայտարարություն են արել Թուրքիայի խորհրդարանում՝ Միլլի Մեջլիսում ներկայացված 5 կուսակցություններից 4-ը։ Բացառություն է կազմել միայն քրդամետ HDP կուսակցությունը, որը չի միացել նշված հայտարարությանը։