Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
13:40 , 17 հուլիս, 2020
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- նշված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Դավթյանը ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատվեց այս տարվա հունիսի 8-ին։