15:53 , 24 հուլիս, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 23-ին, Բրյուսելում Ռուսաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա է անցկացվել ի աջակցություն Հրաչյա Հարությունյանի: Նրանք կանացի խալաթ են կախել դեսպանատան ցանկապատին:
Ինչպես հայտնում է ֆեյսբուքի Arette էջը, ակցիայի նպատակն էր դատապարտել Հայաստանի քաղաքացու հանդեպ անհարգալից վերաբերմունքը:
Գրության մեջ նաև ասվում է, որ ռուս հեռուստալրագրող Օլգա Սկաբեևան «հստակ հակահայկական դիրքորոշում էր ցուցաբերել՝ անընդհատ վկայակոչելով Հրաչյա Հարությունյանի ազգային պատկանելիությունը»:
«Բացի այդ, նա օգտագործեց «բառաչել» արտահայտությունը՝ նկատելի ռւնենալով Հրաչյա Հարությունյանին: Եվ վերջապես՝ մեղադրյալը հայտնվեց դատարանում կրելով կանացի խալաթ՝ հրապարակայնորեն նվաստացնելու նպատակով»: