«Զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել ավարտել են, այժմ քաղաքական լուծման ժամանակն է». «Հրապարակ»


09:12 , 17 հուլիս, 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաեւ հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի վրա»:

Ինչո՞ւ։ «Որովհետեւ կարեւոր հանգույց է եւ թուլացնում է Ադրբեջանի պաշտպանական ու հարձակողական կարողությունները»: Ո՞րն է քաղաքական լուծումը։ «Իշխանությունը պետք է օգտագործի ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների ողջ ռեսուրսը»: