Փաշինյանը շատ լավ շանս ուներ 2018-ին ապահովել աննախադեպ համերաշխ հասարակական մթնոլորթ, բայց բաց թողեց այդ շանսը


23:42 , 16 հուլիս, 2020

Փաշինյանը շատ լավ շանս ուներ 2018-ին ապահովել աննախադեպ համերաշխ հասարակական մթնոլորթ, բայց բաց թողեց այդ շանսը: Փաշինյանը մեկ նման շանս էլ հիմա ունի: Պարոն Փաշինյան մեկ անգամ ընդունեք, որ դուք նաև ձեզ չընտրողների, քննադատողների, անգամ արդար ու անարդար մեղադրողների վարչապետն եք: Բոլորին հավաքեք իրար գլուխ, թողեք ատելություն սերմանելը, թույլ մի տվեք ձեր թիմակիցները ատելություն տարածեն ու կտեսնեք, թե ինչպես է ամեն բան փոխվում: Երբ այս ազդակները լինեն մյուսներն էլ կթողնեն անպտուղ ատելությունը: Սա ամենևին չի նշանակում, որ մարդիկ իրենց նախկին արածների համար չպետք է դատվեն, պետք է դատվեն, բայց դա չպետք է բերի պառակտման: Չգիտեմ, երևի ուտոպիստական բան եմ ուզում