Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար. Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար


21:28 , 16 հուլիս, 2020

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առճակատման վերաբերյալ Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոն հայտարարություն է տարածել։ 

Նա մասնավորապես նշել է․

«1.Ճապոնիան իր մտահոգությունն է հայտնում վերջերս հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

2.Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:

3.Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»։