Ադրբեջանական կողմը հայտնում է ևս մեկ զոհի մասին


18:59 , 16 հուլիս, 2020

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնում են հինգշաբթի Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող բախումների հետևանքով ևս մեկ զոհի մասին:

Խոսքը բանակի ժամկետային զինծառայող Իսմայլով Նազիմի մասին է: Ադրբեջանական լրտվամիջոցների փոխանցմամբ՝ հուլիսի 12-ից մինչ օրս 12 զոհ են ունեցել, այդ թվում՝ զինվորներ և սպաներ:

Ավել վաղ հաղորդվում էր մեկ գեներալի և երկու մայորի մահվան մասին: