ՀՀ նախագահը ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը և այլ օրենքներ


17:19 , 16 հուլիս, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 16-ին ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը:

Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը: