Տեղական արտադրության կոնյակի գովազդը արգելվեց


15:16 , 16 հուլիս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 95 կողմ, 1 դեմ ձայներով:

Նշենք՝ նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի, և դրա հեռարձակումը նույնպես կարգելվի ժամը 06:00-22:30-ը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել էր, որ նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի։ Փոխնախարարի խոսքով՝ օրենքի ընդունումը բխում է միջազգային պարտավորություններից՝ ԵԱՏՄ և Առևտրի համաշխարահին կազմակերպության մակարդակներում: ԵԱՏՄ շրջանակում ճանաչվել է, որ սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում: