Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր


14:58 , 16 հուլիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Nissan Tiida և Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի շտապօգնության ավտեմեքենաներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, ճանապարհին վիրավորներից 2-ը ևս մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարոթյան փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։