Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է


13:05 , 16 հուլիս, 2020

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վաչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում «Պարտեզ» ռեստորանի մոտ կատարված դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, քիչ առաջ մեր տեղեկություններով հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Վերջինս այդ գործով ունի ժողովրդական լեզվով ասած՝ վկա-կասկածյալի կարգավիճակ: Իրավապահ մարմինների մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտպանական կողմը վերահաստատել է նախկին  ցուցմունքը՝ գործով առնչություն չունենալու վերաբերյալ, ինչպես նաեւ հրաժարվել են կրկնվող հարցերին պատասխանել։

Հիշեցնենք, որ 2019 թ-ի հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Ըստ լուրերի՝ Նվեր Ծառուկյանը մասնակից է եղել միջադեպին, սակայն միջադեպի առաջին իսկ օրվանից Նվեր Ծառուկյանի մասնակցության վերաբերյալ որեւէ ապացույց չի հայտնվել, հենց միջադեպի օրը իրավապահները խուզարկություն են կատարել նրա ավտոմեքենայում, ստուգել «այլուրեքությունը»՝ որտեղ է եղել տվյալ պահին, ում հետ, հեռախոսային խոսակցություններն են ստուգվել եւ այլն։ 

Նվեր Ծառուկյանը , հիշեցնենք նաեւ, որ կորոնավիրուսով էր վարակված, եւ տեւական ժամանակ չէր ներկայանում քննչական մարմիններին, նա այժմ առողջացել է եւ մեր տեղեկություններով պաշտպանական կողմն է նախաձեռնել հարցաքննությունը