ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել․ ՀՀ ՊՆ


12:41 , 16 հուլիս, 2020

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե իբր հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Այսպիսով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։