Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:
«Վերջացրեք, այլ հարց չկա՞: Դա ի՞նչ հարց է։ Եվ ինչպե՞ս կարելի է այս պահին ինչ-որ բանի մասին հարցնել: Զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար - խմբ.)։ Վաղը նա կպատասխանի ձեր հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Մամեդյարովը։