21:30 , 16 հուլիս, 2020Ի՞նչ կասեք այն կանանց մասին, ովքեր միասին են ապրում և անվանում են դա «բոստոնյան ամուսնություն»:
«Բոստոնյան ամուսնությունն» այն չէ, ինչ դուք մտածում եք: Այստեղ խոսքը չի գնում սեռական կողմնորոշվածության մասին:
Այս արտահայտությունը տարածված է եղել XIX դարի վերջին ամերիկյան նահանգներում՝ այսպես կոչված Նոր Անգլիայում: Այսպես էին կոչում այն երկու կանանց, ովքեր միասին էին ապրում ու կենցաղ էին կիսում: Շատ հաճախ կիսում էին նույնիսկ գումարը: Այսինքն՝ սա ընտանիք էր, բայց առանց անկողնային հարաբերությունների:

Այդ ժամանակ կանանց համար ընդունված չէր միայնակ ապրելը: Կամ պետք է ամուսնացած լինեին, կամ էլ ապրեին ընտանիքների հետ: Ամեն դեպքում միայնակ ապրելը համարվում էր անբարոյականություն:
Այս սովորույթը հատկապես տարածված էր հարուստ կանանց մոտ, ում ամուսինները զոհվել էին: Նրանք վարձում էին աղքատ աղջիկների, ովքեր իրենց համար գիրք կկարդային, կօգնեին, ժամանակ կանցկացնեին, բայց այս ամենը գումարի դիմաց էր արվում:

Իսկ ի՞նչ կարող էր անել այն աղջիկը, ով չուներ բավականաչափ գումար և չէր ցանկանում ապրել ծնողների հետ, հենց այդ պատճառով էլ տարածում գտավ «Բոստոնյան ամուսնություն» ասվածը:
Ինքը՝ տերմինը, առաջացել է գրող Հենրի Ջեյմսի կողմից, ով 1886 թվականին հրատարակեց «Բոստոնցիներ» սիրավեպը: Գրքում հենց այդպիսի կապն է բացատրվում և նկարագրվում: Հեղինակը գիրքը գրել է քրոջ՝ Ալիսայի օրինակով: Նա հենց այդ օրինակով էլ ապրում էր ընկերուհու հետ: