Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 554, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 33559 է, մահվան դեպքերինը՝ 796
11:02 , 16 հուլիս, 2020
Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 554 նոր դեպք է գրանցվել, 15 մարդ մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 33559 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 141410:
Փաստացի այս պահին բուժվում է 10832 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 21931 անձ:
Ընդհանուր առմամբ, 796 պացիենտ մահացել է: