«Մամեդյարովի հրաժարականից ուրախանալու քիչ պատճառներ կան, քանի որ դրանից հետոն խորը անորոշությունն է». Կնյազ Սարոյան


03:44 , 16 հուլիս, 2020

Մամեդյարովի հրաժարականից ուրախանալու քիչ պատճառներ կան, կարծում եմ, քանի որ դրանից հետոն խորը անորոշությունն ա:

Դատելով Ալիևի ելույթից, ըստ էության, իրանց առհասարակ առաջիկայում արտգործնախարար պետք չէ, որովհետև Մամեդյարովը չէ, տեղը բիզիմդիրն էլ լինի, Ալևի առաջ քաշած պահանջները չի կարողանալու կյանքի կոչել:

Այդ ելույթից ու Ադրբեջանում ստեղծված իրադրությունից տպավորություն է ստեղծվում, որ արդեն Ալիևի համար իր կաշին փրկելու հարցում միակ գործիքը արկածախնդրությունն է՝ իր բոլոր դրսևորումներով, եթե, իհարկե, ավելի լուրջ մակարդակով Ալիևին չհասկացնեն տեղը հանգիստ նստելու մասին:

Ալիևի խայտառակ ելույթը մեր ձեռքին լուրջ գործիք է դառնալու, բայց մեզ նաև սթափություն և լրջություն է անհրաժեշտ: