Shantnews.am-ը գրում է.
Փարիզի «Դիսնեյլենդը» սկսել է աշխատել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 4-ամսյա դադարից հետո, գրում է RIA Novosti-ն:
Այցելելու համար անհրաժեշտ է նախապես տոմս պատվիրել առցանց և եղանակով և ընտրել կոնկրետ այցելության օրը:
Դիմակ կրելը պարտադիր է 11 տարին լրացած բոլոր անձանց համար, մուլտֆիլմերի հերոսների հետ գրկախառնվել չի կարելի:
Զբոսայգու տնօրինությունը մտադիր է սահմանափակել ամենօրյա այցելությունների թիվը: Դիսնեյի հերոսների շքերթն ու երեկոյան շոուներն առայժմ չեն անցկացվի: