Ռուս պրանկերները Անտոնիա Գուտերեշի անունից զանգահարել են Լեհաստանի նախագահին


03:32 , 16 հուլիս, 2020

Shantnews.am-ը գրում է.

Լեհաստանի՝ երկրորդ անգամ ընտրված նախագահ Անջեյ Դուդային ռուս պրանկերներն են զանգահարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշի անունից և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Պրանկերները քննարկել են նախագահի հետ ԼԳՏԲ համայնքի խնդիրները Լեհաստանում,  ռուսական հուշարձանների տապալման հարցը, նաև հարցրել են, թե ինչպե՞ս է կորոնավիրուսի համավարակն ազդել ընտրությունների վրա: Դուդան ասել է, որ ընդհանրապես չի ազդել, վարակի հիմնական աղբյուրը ուկրաինացի ներգաղթյալներն են:

Հետաքրքիր է, որ նախագահը բացարձակ չի կասկածել, որ խոսում է պրանկերների, այլ ոչ թե Գուտերրեշի հետ: