Ես չէի ցանկանա խոսել սրա մասին, բայց ստիպված եմ, քանի որ պարգևատրումներից կուրացածները մոլորված են ու արդեն զզվացնում են


00:00 , 16 հուլիս, 2020

Ես չէի ցանկանա խոսել սրա մասին, բայց ստիպված եմ, քանի որ պարգևատրումներից կուրացածները մոլորված են ու արդեն զզվացնում են։ Տղաներ և աղջիկներ, երբ բանակը փայլուն հաղթանակներ է տանում, դա ձեզ հետ որևէ կապ չունի։ Բացատրեմ ինչու։ Դուք դեռ երկու տարի եք իշխանության, բանակի ստեղծման հետ կապ չունեք, ավելին՝ ձեզանից շատ-շատերը փախել են զինվորական ծառայությունից, ոմանք անգամ իրենց կրծքերի մեծության հաշվին միայն։ Ես կամ ծառայած ցանկացած մեկը կարող է այս հաղթանակը համարել իրենը, բայց դուք չէ։ Դուք կարող էիք խոսել հաղթանակից, եթե դիվանագիտական, արտաքին քաղաքական դաշտում այնպես աշխատեիք, որ Ադրբեջանը իրեն թույլ չտար նման գործողության գնալ։ Խաղաղություն մեր երկրին։