Free car ակցիան բոլորովին նոր որակ է ստանում. «Գիծ» են դուրս եկել միկրոավտոբուսներ (տեսանյութ)


14:14 , 24 հուլիս, 2013

Free car ակցիան բոլորովին նոր որակ է ստանում. «Գիծ» են դուրս եկել միկրոավտոբուսներ (տեսանյութ)Ilur.am-ը գրում է.

Հուլիսի 21-ին դերասան Հայկ Մարությանի նախաձեռնած free car ակցիան մեծ թափ է ստանում: Ավտոմեքենա ունեցող բազմաթիվ քաղաքացիներ կանգառներում տրանսպորտի սպասող մարդկանց առաջարկում են անվճար տեղափոխություն:

Երեկ, սակայն, ակցիան միանգամայն նոր որակ է ստացել: Մեր օպերատորը նկարահանել է, թե ինչպես են  մարդկանց անվճար տեղափոխում միկրոավտոբուսով: Այսպիսով՝ ակցիան իրականացնող հնարամիտ քաղաքացիներին միանգամից հաջողվում է տեղափոխել մինչև 15 մարդ՝ խնայելով վերջիններիս թե՛ գումարները, թե՛ նյարդերը:

Փաստորեն, դժգոհ լինելով տրանսպորտի գնի անհիմն բարձրացումից՝ քաղաքացիները մարդկանց անվճար են տեղափոխում՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը և հորդորելով մյուսներին՝ չվճարել անհիմն սահմանված 150 դրամ ուղեվարձը:

Մեր թղթակիցը նշում է, որ սա միակ դեպքը չէ, երբ Free car ակցիան իրականացվում է միկրոավտոբուսներով: